Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Մարդավայել ապրելու ու գոյատևելու հետ կապված բազմաթիվ հարցերում մենք խորին թյուրիմացությունների մեջ ենք

Մարդավայել ապրելու ու գոյատևելու հետ կապված բազմաթիվ հարցերում մենք խորին թյուրիմացությունների մեջ ենք
02.04.2025 | 08:34

Ավանդույթ (tradition, традиция) ասածը շատ տարբեր բաղադրիչներից կազմված երևույթ է, բայց և որը հստակորեն բաժանվում է երկու մասի:

1․ Հնուց եկող այնպիսի գիտելիքներ, հմտություններ, հավատալիքներ, սովորույթներ, նպատակներ և այլն, որոնք կարող են նպաստել ընթացիկ կյանքի որակի բարձրացմանը, ինչպես նաև ամուր հիմք ծառայել բարվոք ապագայի կառուցման համար:

2․ Հնուց եկող այնպիսի ժառանգություն, որը, նախկին դաժան կյանքի արտացոլանքը լինելով, խանգարում է և՛ ընթացիկ կյանքին, և՛ շատ թե քիչ տանելի ապագա կառուցելուն։

Այս երկրորդ մասում այնպիսի ժառանգական հատկություններ էլ կան, լինեն դրանք հասարակական հիշողությամբ փոխանցված, թե արդեն գենետիկական ինֆորմացիայի մաս կազմող, որոնք ունեն շատ ծանր հետևանքներ և՛ ընթացիկ կյանքի համար, և՛, առավել ևս, ապագայի կառուցման համար։

Իներցիայով ու առանց երկար-բարակ մտածելու և պատեհ-անպատեհ մեր ավանդույթները պաթետիկ տոնով վկայակոչելուց առաջ պետք է փորձել հասկանալ, թե ինչով ենք հպարտանում, նրանցո՞վ, որոնք մեզ դարեդար տարել են մի ձախողումից դեպի մյուս ձախողումը։

Գուցե արդեն եկել է ժամանակը, որ, նայելով հաջողակ ուրիշների անցյալին ու ներկային, փորձենք մե՞նք էլ, նրանց նման, ապրել ներկայով ու ապագայով։

Մարդավայել ապրելու ու գոյատևելու հետ կապված բազմաթիվ հարցերում մենք խորին թյուրիմացությունների մեջ ենք՝ ունենք ամբիցիաներ, որոնք սազում են մեզնից տասնապատիկ հզորներին, լրջորեն մտածված ու հիմնավորված իրագործելի մեծ նպատակներ չունենք, իսկ առանց ստրատեգիական նպատակակետի, դեպի դրան տանող ցաքուցրիվ տակտիկական քայլերը սովորաբար տանում են ոչ մի տեղ՝ այն, ինչ ավանդաբար արել ենք միշտ և անում ենք նաև հիմա։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1893

Մեկնաբանություններ